ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Գուցե բավակա՞ն է թերագնահատել այս ոչ բարով իշխանությանը

 Գուցե բավակա՞ն է թերագնահատել այս ոչ բարով իշխանությանը
12.03.2026 | 14:38

2021 թվականի ընտրություններից առաջ էլ էին վերլուծաբաններից շատերը պնդում, որ ՔՊ-ն հաղթելու շանսեր չունի: Դա անում էին տարբեր տեսանկյուններից և տարբեր ձևակերպումներով: Այն ժամանակ ոչ ոք չէր ցանկանում հավատալ, որ հնարավոր է պատերազմում պարտված ղեկավարը նորից վերարտադրվի: Նախընտրական շրջաններում նման պնդումները նաև հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենալու նպատակ են ունենում՝ ի թիվս այլ նպատակների: Փորձը ցույց տվեց, որ դա չի աշխատում: Կարծում եմ՝ հասարակության իշխանամետ հատվածի վրա դա ազդում է այնքանով, որ վերջիններս, զգալով վտանգը, ավելի են համախմբվում: Ընդդիմադիր հատվածի մոտ էլ մի տեսակ հանգստություն է առաջանում. ոմանք դա կանվանեն հույս և կշարունակեն պնդել, որ դա մարդկանց մոտիվացնելու մի ձև է: Ըստ այդ տեսակետն առաջ տանողների՝ մարդիկ պետք է հավատան, որ այս իշխանությունները պարտվում են, և ավելի վճռական դառնան, այլապես կլինի հիասթափություն, և նրանք չեն մասնակցի ընտրություններին կամ պայքարի որևէ այլ ֆորմատի: Սակայն մարդիկ այդ ամենը արդեն բազմիցս տեսել են: Նրանք հավատացել են այդ պնդումներին և պայքարել են բոլոր ֆորմատներով: Արդյունքն էլ են տեսել, այսօրվա իրականությունն էլ են տեսնում: Իսկ գուցե մարդիկ ավելի վճռական դառնան, երբ հասկանան, որ իրենց առջև բարդ խնդի՞ր է դրված, և որ այդ խնդրի լուծմանը հասնելու համար լուրջ ջանքե՞ր են պահանջվում: Գուցե բավակա՞ն է թերագնահատել այս ոչ բարով իշխանությանը, և դա կնպաստի շատ ավելի լուրջ պայքարին:

Կարծում եմ՝ սրանց վերջը գուժող վերլուծաբանների գոնե մեծ մասը հասկանում է այս ամենը, բայց դե լսարանին դա դուր է գալիս, հո լսարան չե՞ն կորցնելու մարդիկ: Սակայն հարցը միայն լսարանը չէ, դա, աչքիս, դուր է գալիս նաև ընդդիմադիր առաջնորդներին: Դրանից բխող եզրակացությունները թողնում եմ ձեզ: Մարդկանց կարելի է և պետք է ոգևորել, դրանից հետո չհիասթափեցնելու պայմանով: Որքան շատ են մարդիկ ոգևորվում, հետո հիասթափվում, այնքան պակասում են: Մարդիկ ոչ թե պետք է վստահ լինեն, որ սրանք վերարտադրվելու շանս չունեն, այլ պետք է վստահ լինեն, որ եթե իրենցից յուրաքանչյուրը ջանք չխնայի, պայքարի, ամեն մեկը գոնե մի հոգու մոտիվացնի գնալ և սրանց «»ոչ» ասել, գուցե այդ դեպքում այլևս հիասթափվելու առիթ չունենա:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ

v class="footer-right"> .